00:00
04:44
در حال حاضر اطلاعات مربوط به این آهنگ موجود نیست.
Ո՞վ է քո ծով աչքերը արարել,
Սիրտը իմ ջահել տեղահան արել,
Այդ ո՞վ է քո ժպիտը նկարել
Ու մի վայրկյանում խելքը իմ տարել...
Արի դու իմ սիրո աշխարհ, իմ աշխարհ,
Որ տամ քեզ սեր ու ջերմություն,
Մնամ հավերժ քեզ սիրահար, իմ անսպառ երջանկություն,
Որ ես ու դու սիրենք իրար անդադար,
Սիրենք մինչ խորը ծերություն,
Էլ կարևոր չէ մեզ համար շոգ ամառ, թե սառը ձյուն։
Աշխարհի մեջ աշխարհն ես իմ, իմ անգին,
Քեզ հետ հասա երկնքին,
Ուզում եմ քեզ անուշ-անուշ գրկել
Ու արթնանալ քո կողքին։
Աշխարհի մեջ աշխարհն ես իմ, իմ անգին,
Քեզնով հասա երկնքին,
Ուզում եմ քեզ ամուր-ամուր գրկել,
Անվերջ մնալ քո կողքին։
♪
Չգիտեի, որ սիրտը իմ պիտի քո մի ժպիտից խելքահան լինի,
Որ օրերից մի օր քո համբույրից, քո անուշ բույրից տեղը կորցնի,
Հիմա գիտեմ, որ իմն ես, ու իմ ներսում չկա թախիծ ու տխրություն,
Մաքուր օդի նման դարձար ինձ համար դու փրկություն,
Դու իմ երազների աղջիկ, անուշիկ
Չկա ոչ մեկը քեզ նման,
Դարձել եմ քո անուշ սիրուց երջանիկ ես անսահման։
Աշխարհի մեջ աշխարհն ես իմ, իմ անգին,
Քեզ հետ հասա երկնքին,
Ուզում եմ քեզ անուշ-անուշ գրկել
Ու արթնանալ քո կողքին։
Աշխարհի մեջ աշխարհն ես իմ, իմ անգին,
Քեզնով հասա երկնքին,
Ուզում եմ քեզ ամուր-ամուր գրկել,
ՈՒ խենթանալ քո կողքին
Աշխարհի մեջ աշխարհն ես իմ, իմ անգին,
Քեզնով հասա երկնքին,
Ուզում եմ քեզ ամուր-ամուր գրկել
Անվերջ մնալ քո կողքին։
Աշխարհի մեջ աշխարհն ես իմ, իմ անգին,
Քեզ հետ հասա երկնքին,
Ուզում եմ քեզ անուշ-անուշ գրկել,
Անվերջ մնալ քո կողքին
Ուզում եմ քեզ անուշ-անուշ գրկել,
Անվերջ մնալ